«Հզբոլլահը» հայտարարել Է, որ տասնյակ հրթիռներ է արձակել իսրայելական շտաբի ուղղությամբ

«Հզբոլլահ» շարժման անդամներ
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի կողմից գրավված Գոլանի բարձունքների հատվածում գտնվող իսրայելական շտաբի ուղղությամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում` Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու, իսրայելական անօդաչու սարքի հարվածի հետևանքով մահացել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղարի նախկին ուղեկցող Աբու ալ-Ֆադլ Կարնաբաշը:
«Ի պատասխան Դամասկոս-Բեյրութ մայրուղու վրա Աս-Սաբուրում իսրայելական հակառակորդի իրականացրած հարձակման և սպանության՝ «Իսլամական դիմադրության» մարտիկները 2024 թվականի հուլիսի 9-ին «Կատյուշայի» տասնյակ հրթիռներով գնդակոծել են Նաֆահի բազայի 210-րդ դիվիզիայի «Գոլանի» հրամանատարության շտաբը», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվեց 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հզբոլլահի» մարտիկներն ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ ամբողջ սահմանի երկայնքով։
Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում դրական առաջընթաց կա. Էրդողան