ՀՀ ներկայացուցիչները Վրաստանում կմասնակցեն լողափնյա վոլեյբոլի Մ18 Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ներկայացուցիչները Վրաստանում կմասնակցեն լողափնյա վոլեյբոլի Մ18 Եվրոպայի առաջնությանը
Երկու թիմերն էլ պետք է հաղթահարեն որակավորման փուլը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի լողափնյա վոլեյբոլի Մ18 տղաների և աղջիկների հավաքական թիմերը մեկնել են Վրաստան՝ մասնակցելու լողափնյա վոլեյբոլի Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան։
«Մեր հավաքական թիմերը վաղը կմրցեն որակավորման փուլում, որը հաղթահարելու դեպքում կմիանան ընդհանուր մասնակից թիմերի խմբին»,– ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի աղջիկների հավաքական թիմը որակավորման փուլում կմրցի Ռումինիայի, Ֆարերյան կղզիների և Ադրբեջանի հավաքական թիմերի, իսկ տղաների թիմը՝ Անդորայի և Ֆարերյան կղզիների հավաքական թիմերի հետ: