«Հայկական ավիաուղիները» գործարկել է Երևան–Ուֆա–Երևան չվերթերը

«Հայկական ավիաուղիների» ինքնաթիռը
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը գործարկել է Երևան–Ուֆա–Երևան երթուղով չվերթերը։ Տեղեկությունը հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ չվերթերը մեկնարկել են այսօրվանից` հուլիսի 9–ից:
Չվերթերը դեպի Բաշկոտարստանի մայրաքաղաք կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի: