ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Բելգորոդի մարզում մեկ օրում չորս խաղաղ բնակիչ է զոհվել, 20-ը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: Անցած օրվա ընթացքում Բելգորոդի մարզը բազմիցս հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից։
«Բելգորոդի մարզի համար անցած օրը շատ բարդ, ծանր էր։ Չորս խաղաղ բնակիչ է զոհվել, 20 մարդ վիրավորվել է, 17-ը շարունակում են մնալ առողջապահական հաստատություններում, երկուսի վիճակը ծանր է: Նրանց բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,-հայտնել է նա իր Telegram ալիքում։
Բացի այդ, հարձակումների հետևանքով վնասվել է 160 բնակարան, 60 առանձնատուն և մոտ 140 ավտոմեքենա: Մարզպետը խոստացել է վերականգնողական բոլոր աշխատանքներն իրականացնել հնարավորինս արագ: