ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Օդանավերի ժամանումները Աստրախանի օդանավակայան և այնտեղից մեկնումները ժամանակավորապես սահմանափակվել են ԱԹՍ-ի հարձակման ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Տարածաշրջանում օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով Աստրախանի օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս պահին օդանավակայան ժամանումներն ու մեկնումները սահմանափակ են»,-հայտնել են օդանավակայանում։ Ուղևորները կարող են թռիչքների կարգավիճակի մասին թարմացվող տեղեկություններ ստանալ Աստրախանի օդանավակայանի կայքում:
Ավելի վաղ Վոլգոգրադի օդանավակայանը նույնպես հայտնել էր Վոլգոգրադի մարզում ԱԹՍ-ների հարձակումներից հետո թռիչքների սահմանափակումների մասին:
Տարածաշրջանի ղեկավար Իգոր Բաբուշկինն իր հերթին հայտնել էր տարածաշրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելու մասին: