Արևելյան քաղցրավենիք և ձիերի շոու. Հնդկաստանի վարչապետի ռուսաստանյան այցի ամենավառ կադրերը

Հնդկաստանի վարչապետը հուլիսի 8-ին պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան: Հնդկաստանի վարչապետին դիմավորել են «Վնուկովո-2» օդանավակայանում։
Sputnik
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցի առաջին օրն անցել է Ռուսաստանի նախագահի մերձմոսկովյան նստավայրում:
Պուտինն ու Մոդին զբոսնել են Նովո-Օգարյովոյի նստավայրի տարածքում։
Մինչ այդ Ռուսաստանի նախագահն ու Հնդկաստանի վարչապետը շփվել են մեկ բաժակ թեյի շուրջ։
Ռուսաստանի ղեկավարը Հնդկաստանի վարչապետին ցույց է տվել ախոռը, որտեղ շոու է կազմակերպվել Նովո-Օգարյովոյում պահվող ձիերի մասնակցությամբ:
Ներկայացումից հետո առաջնորդները կերակրել են ձիերին։
Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաև Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Ատոմ» տաղավար։
Հուլիսի 9-ին կայացել են ռուս-հնդկական բարձր մակարդակի բանակցությունները:
Պուտինն ու Մոդին հանձնարարել են մշակել ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը