Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին զեկույցը ներկայացվել է Իսպանիայում

Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը
Հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում անցկացվում են Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի (ԵԵԿ) «Պաշտամունքի վայրերի և մշակութային ժառանգության անվտանգությունը, ֆինանսական, քաղաքական և իրավական պաշտպանությունը» խորագիրը կրող ամառային 11-րդ համաժողովի աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի իշխանությունների` Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման մասին զեկույցը ներկայացվել է Իսպանիայում ընթացող Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի (ԵԵԿ) 11-րդ համաժողովին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Համաժողովի ընթացքում Հայ առաքելական սուրբ Եկեղեցին ներկայացրել և զեկույցով հանդես է եկել ԵԵԿ կառավարման խորհրդի անդամ, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
«Միջոցառմանը հայր սուրբը հանդես է եկել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացման, սրբավայրերի պաշտպանության և բռնի տեղահանված արցախահայության հիմնարար իրավունքների վերականգնման հրատապության վերաբերյալ զեկույցով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ հուլիսի 7-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում սկսվել են Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի (ԵԵԿ) կողմից կազմակերպված «Պաշտամունքի վայրերի և մշակութային ժառանգության անվտանգությունը, ֆինանսական, քաղաքական և իրավական պաշտպանությունը» խորագիրը կրող ամառային 11-րդ համաժողովի աշխատանքները։ Եվրոպայում տեղի ունեցող պատերազմների և ռազմական բախումների համատեքստում Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը մշակել է «Խաղաղության ուղիներ» նախագիծը` դրանով իսկ երկխոսության և համագործակցության հարթակ տրամադրելով ԵԵԿ-ի անդամ եկեղեցիներին, ինչպես նաև քննարկելու տարածաշրջանում պատերազմների հետևանքով առաջացած մարտահրավերները։