ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին ՀՀ–ն կներկայացնի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը

ՀՀ ԱԺ փոխխոսնակը կփոխարինի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի փոխարեն ՀՀ–ն կներկայացնի ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։
«Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ԱԺ արտահերթ նիստով պայմանավորված»,– ասաց Հարությունյանը:
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը նախատեսված է հուլիսի 11-ին, իսկ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կանցկացվի հուլիսի 12–ին։
Հավելենք նաև, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները տևական ժամանակ հրաժարվում են մասնակցել ԱՊՀ կամ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումներին: