ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։ Տեղեկությունը հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 12-ին:
Նշենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները տևական ժամանակ հրաժարվում են մասնակցել ԱՊՀ կամ ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումներին: