ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Վաղը` հուլիսի 9–ին, կկայանա Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կծանոթացնի Կիևի վրա հարձակման ուկրաինական վարկածը հերքող փաստերին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Արևմտյան երկրների ղեկավարները կանխատեսելիորեն խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ կապված իբր Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռային հարձակման հետ։ Մեր նախագահությունը նախատեսում է այն անցկացնել վաղը ՝ հուլիսի 9-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին: Մեր գործընկերներին ծանոթացնենք փաստերին, որոնք բացարձակապես չեն հաստատում այդ միջադեպի Ուկրաինական և արևմտյան վարկածը»,- գրել է նա Telegram ալիքում։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական իշխանությունների հայտարարությունները քաղաքացիական օբյեկտներին ՌԴ կողմից իբր կանխամտածված հրթիռային հարված հասցնելու մասին իրականությանը չեն համապատասխանում. դեպքի վայրից արված լուսանկարներն ու տեսանյութերը հաստատում են ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռ արված ավերածությունների փաստը։ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ Կիևի վարչակարգի նման հիստերիաները տեղի են ունենում արդեն մի քանի տարի և ամեն անգամ ՆԱՏՕ-ից իրենց հովանավորների հերթական հանդիպման (գագաթնաժողովի) նախօրեին։