ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 9–ին նախատեսված բանակցությունները կնպաստեն Հնդկաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության հետագա ամրապնդմանը:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը
© Sputnik / POOL
/ Հնդկաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Պուտինին Նովո- Օգարևոյում հանդիպման համար և Ռուսաստանի ղեկավարի հետ լուսանկար հրապարակել:
«Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Պուտինին, որ այսօր երեկոյան Նովո- Օգարևոյում ինձ ընդունեց։ Անհամբերությամբ սպասում եմ վաղվա բանակցություններին, որոնք, անկասկած, կնպաստեն Հնդկաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության հետագա ամրապնդմանը»,– ռուսերեն գրել է Մոդին X–ի իր միկրոբլոգում:
Հնդկաստանի վարչապետն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Հուլիսի 9–ին տեղի կունենան ռուս–հնդկական բանակցությունները: