Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել

Անվտանգության խորհրդի նիստ
Քննարկվել են ԶՈւ միասնական կառավարման ավտոմատացված համակարգին առնչվող հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել։ Փաշինյանն այդ մասին հայտնել է Telegram–ում։
Նա նշել է, որ քննարկվել են զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք` վերջին անգամ անվտանգության խորհրդի նիստ էր տեղի ունեցել փետրվարի 5-ին։ Դրանից առաջ նիստեր էին նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին և սեպտեմբերի 21–ին` արցախյան իրադարձությունների ֆոնին։