Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարարին գործուղում է Գերմանիա

Անահիտ Ավանեսյան
Հայկական պատվիրակության ծախսերը կհոգան համաժողովի կազմակերպիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 22-23-ը կգործուղվի Գերմանիա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Ավանեսյանը Մյունխենում կմասնակցի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 25-րդ միջազգային համաժողովին։
Նշվում է, որ հայկական պատվիրակության ծախսերը կհոգան կազմակերպիչները:
Արյան պաշարները չլրացնելու դեպքում կարող են խնդիրներ լինել. Ավանեսյանը արյուն է հանձնել