Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XII խորհրդաժողովը տեղի կունենա օգոստոսի 13-ին

Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան խորհրդաժողովը
Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը և գլոբալ Հարավի երկրների դերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան XII խորհրդաժողովը տեղի կունենա օգոստոսի 13-ին: Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Առաջարկում ենք պաշտպանական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, փորձագիտական և քաղաքագիտական համայնքների ներկայացուցիչներին քննարկել առկա ռազմաքաղաքական իրավիճակը և ներկայացնել իրենց տեսակետները գլոբալ և տարածաշրջանային անվտանգության նոր, կայուն և արդարացի ճարտարապետության ձևավորման վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:
Այսպես, քննարկման հիմնական թեմաներն են լինելու Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը և գլոբալ Հարավի երկրների դերը։
Նախարարությունից ընդգծել են, որ բազմաբևեռ աշխարհակարգի կայացման ընթացքում ակնհայտ է, որ միայն համատեղ ջանքերով, բաց երկխոսության միջոցով կարելի է նվազեցնել առճակատումը միջազգային ասպարեզում:
Բացի այդ, անհրաժեշտ է կայունացնել իրավիճակը և ձևավորել ընդհանուր տարածք հավասար համագործակցության համար։