Լեհաստանի և դաշնակիցների ավիացիան նույն օրվա ընթացքում երկրորդ անգամ է երկինք բարձրացել

Նախաձեռնվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան օրվա ընթացքումերկրորդ անգամ երկինք է բարձրացել «ՌԴ ինտենսիվ գործողությունների» պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությանը:
«Հնարավոր է, որ երկրի հարավ-արևելյան մասի օդային տարածքում առաջանա աղմուկի բարձր մակարդակ, քանի որ այնտեղ սկսել է աշխատել Լեհաստանի և դաշնակիցների ռազմական ավիացիան», - ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Նշվում է, որ ՌԴ հեռահար ավիացիան կրկին սկսել է ռմբակոծել Ուկրաինան, ըստ այդմ նախաձեռնվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ «լեհական օդային տարածքի անվտանգության ապահովման համար:
«Զինված ուժերի օպերատիվհրամանատարությունը մշտապես հետևումէ իրավիճակին և պատրաստէ անհապաղ արձագանքել սպառնալիքներին»,-նշել է հրամանատարությունը:
Լեհաստանը պատրաստ է հայրենիք վերադարձնել ուկրաինացիներին. պաշտպանության նախարար
Նշենք, որ վերջին ամիսներին Լեհաստանը պարբերաբար հրապարակում է նման հաղորդագրություններ, որոնք, սովորաբար, համընկնումեն Ուկրաինայում օդային տագնապ հայտարարելու հետ։