ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Թեհրանն առաջարկում է ԲՐԻԿՍ երկրների ազգային վճարային համակարգերը միավորել ռուսական «Միր»-ի և իրանական «Shetab»-ի ինտեգրման օրինակով: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Բացի այն, որ երկկողմ մակարդակով Իրանի և Ռուսաստանի միջև ավարտվել է ազգային վճարային համակարգերի միացումը երկու պետությունների կենտրոնական բանկերի միջոցով, ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ առևտրային հաշվարկներն ազգային արժույթներով իրականացնելու համար, մենք շարունակում ենք բանակցել, և Իրանը ռուսական կողմին առաջարկել է այդ մեխանիզմը տարածել ԲՐԻԿՍ-ի կազմում ընդգրկված երկրների վրա»,-Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի ասածը մեջբերում է IRIB-ը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը դրական է գնահատել այդ առաջարկը։