Երևանում հավաքովի կոնստրուկցիաներով մարզադաշտ կկառուցվի

Նոր կառուցվող մարզադաշտում 1000 հանդիսատես հնարավորություն կունենա տարբեր խաղեր դիտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր»,– ասված է հաղորդագրությունում:
Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ:
Ավելի լավ է մարզադպրոցներ կառուցենք, քան հիվանդանոցներ. Կարեն Գիլոյան