Ասուլիս. ՀՀ–ի վրա ինչպե՞ս կանդրադառնան մի շարք երկրներում անցկացված ընտրությունները

Sputnik
Իրանում հաղթեցին ռեֆորմիստները, Մեծ Բրիտանիայում` լեյբորիստները, Ֆրանսիայում՝ ձախակողմյան ուժերի կոալիցիան, ԱՄՆ-ում կանխատեսում են հանրապետականների հաղթանակը, Հունգարիայի վարչապետը նախագահում է ԵՄ խորհուրդը։
Ինչպե՞ս կարող են համաշխարհային քաղաքականության այս բոլոր լուրջ փոփոխությունները ազդել Հայաստանի վրա, և ինչի՞ն պետք է պատրաստ լինի պաշտոնական Երևանը։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը հուլիսի 9-ին` ժամը 14.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կներկայացնի քաղաքական վերլուծաբան, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։