Աշխարհի թոփ-500 ֆուտբոլային ակումբներից չորսը Հայաստանից են

Արխիվային լուսանկար
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. Հայաստանի պրեմիեր լիգայի 4 ակումբներ ընդգրկվել են Ֆուտբոլի պատմության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կազմած վարկանիշային աղյուսակի թոփ-500-ում:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» աշխարհի 500 թիմերի մեջ զբաղեցնում է 228-րդ տեղը: «Արարատ-Արմենիան» 287-րդն է, «Ուրարտուն»՝ 398-րդը։ Թոփ-500-ում է նաև Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան»․ այն զբաղեցնում է 432-րդ հորիզոնականը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մադրիդի «Ռեալը», որը նախորդ մրցաշրջանում հաղթել էր Չեմպիոնների լիգայում: Լավագույն եռյակում են նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» և գերմանական «Բայերը»:
Նշենք, որ վարկանիշը հաշվի է առնում թիմերի գրանցած արդյունքները 2023 թվականի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: