Արշակյանը կգործուղվի Նյու Յորք. նա կմասնակցի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին

ՀՀ ԱԺ նախագահի տեղեկալն ընդգրկված է ՀՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կգործուղվի Նյու Յորք։ Համապատասխան կարգադրությունը ստորագրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

«Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով 2024 թվականի հուլիսի 14-17-ը Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին»,–նշված է կարգադրության մեջ:

Նշվում է, որ Արշակյանն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում։