ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի - Sputnik. «American Express Company» ընկերության ռուսական դուստր ձեռնարկությունը՝ «American Express bank»-ը, լուծարման դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կան տեղեկություններ ընկերության լուծարման ընթացակարգ սկսելու մասին։ P15016 ձևաթղթով 04.07.2024 ամսաթվով առկա է համապատասխան դիմում, - ասվում է ընկերության տեղեկագրում։
Մարտին «American Express»-ը հայտնել էր Ռուսաստանում և Բելառուսում գործունեության դադարեցման մասին՝ «Ուկրաինայի ժողովրդի վրա Ռուսաստանի չհիմնավորված հարձակման» պատճառով: Այսպիսով, ռուսական և բելառուսական քարտերը արդեն մի քանի ամիս է, ինչ չեն աշխատում արտերկրում, իսկ արտասահմանյան քարտերը՝ Ռուսաստանում և Բելառուսում:
Մայիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն էր ստորագրել, որը թույլ էր տալիս Ռուսաստանում «American Express bank»-ի կամավոր լուծարումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ էին արել Visa-ն ու Mastercard-ը։