Երևանում, 21-րդ դարում, պարզվում է դեռ կան թաղամասեր, որոնք կոյուղի չունեն։ Քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը սա համարում է մայրքաղաքի առաջնային լուծում պահանջող խնդիրներից մեկը։
Իսկ առայժմ, քաղաքապետարանն ու Վեոլիա Ջուրը լուծում են Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային կոյուղագծերը փոխարինելու հարցը։ Կամո Արեյանը շինարարությանն անձամբ է հետևել և որոշ պարզաբանումներ է տվել լրատվամիջոցներին։