ՔՊ-ական Նարեկ Մկրտչյանը չի հանդիպել սահմանազատումից դժգոհ կիրանցեցու

Sputnik
Ազգային Ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է սահմանազատման աշխատաքներին։ Նա ասել է, որ մի խումբ պատգամավորների հետ վերջերս էին այցելել Կիրանց և սահմանազատումից դժգոհող որևէ կիրանցու չեն հանդիպել։
Նարեկ Մկրտչյանը ևս հայտարարել է, որ հպարտ է սահմանազատման գործընթացով։ Հարցին, թե ինչ երաշխիք կա, որ Ադրբեջանը հիմա էլ հաստատված սահմանը չի խախտի` պատգամավորը պատասխանել է, որ չկա երկիր, որը երաշխիք ունի, որ իր սահմանները չեն խախտվի։