Բնակիչները պնդում են, թե շինթույլտվության համար իրենց անունից ստորագրությունը կեղծ է

Sputnik
Ազատության պողոտայի բարձրահարկերի բնակիչները դեմ են իրենց բակում, կաթսայատան տեղում բժշկական կենտրոնի կառուցմանը։ Նրանք բազամթիվ դիմումներ ու բողոքներ են հասցեագրել իշխանության ներկայացուցիչներին, բայց այսօր առավոտյան ոստիկանական ուժերի ներգրավմամբ, փորձել են սկսել շինարարությունը։
Իրավիճակը մի պահ նաև լարվել է, երբ բնակիչները խոչընդոտել են իրենց պնդմամբ` կառուցապատման նորմերը խախտող շինարարությանը։