Ղարաբաղի կորստից հետո մենք զրոյացել ենք տարածաշրջանում․ Արթուր Խաչիկյան

Sputnik
Անցած շաբաթ Հայաստանում էր ամերիկացի օրենսդիրների մի մեծ պատվիրակություն, որի ղեկավար սենատոր Ռոջեր Ուիքերը դեռ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունից առաջ էր խորհուրդ տվել միջուկային հարված հասցնել Ռուսաստանին։ Երևանում էլ նա Ազգային Ժողովի ճեպարզույցների ամբիոնից ուղիղ տեքստով, առանց դիվանագիտական որևէ կաշկանդվածության զգուշացրեց Ադրբեջանին և ԵԱՀԿ մյուս երկրներին՝ նրա ձևակերպմամբ՝ «ռուսական արջի» վտանգի մասին։ Դե իսկ Հայաստանի վերաբերյալ՝ օրենսդիրները նշեցին միայն, որ պատրաստ են նպաստել հայ-ադրբեջանական բանակցություններին, զուտ որպես միջնորդ։
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանի բնորոշմաբ՝ ամերիկացի օրենսդիրները Երևանում խոսել են այնպես, ինչպես իրենց գաղութի հետ։ Քաղաքագետը նշում է, որ Ղարաբաղի կորստից հետո Հայաստանը զրոյացել է տարածաշրջանում։ Միացյալ Նահանգներն ուզում է միայն, որ Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից, իսկ մեզ կերակրում է գեղեցիկ բառերով։