Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Չիգարի բնակավայրը․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
«Կենտրոն» զորքերի խմբավորման ստորաբաժանումները բարելավել են մարտավարական իրադրությունը, նշել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Չիգարի բնակավայրը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորքերի ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չիգարի բնակավայրը և բարելավել են մարտավարական իրադրությունը»,-ասվում է նախարարության ամփոփագրում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել