Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Վորոնեժի մարզի բնակավայրերից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել. մարզպետ

Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը. Արխիվային լուսանկար
Վորոնեժի մարզի մարզպետը հայտնել է, որ փակվել է բնակավայրով անցնող ճանապարհը, ընթանում է բնակիչների տարհանում ժամանակավոր տեղակայման վայրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. ՀՕՊ-ը ՌԴ Վորոնեժի մարզում ոչնչացրել է մի քանի անօդաչու թռչող սարք, դրանց մնացորդների անկման ժամանակ պահեստ է բռնկվել, տեղի է ունեցել պայթյուն: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:
«Անցած գիշեր ՀՕՊ հերթապահ ուժերը Վորոնեժի մարզի տարածքում հայտնաբերել և ոչնչացրել են մի քանի ԱԹՍ։ Դրանց մնացորդների անկման ժամանակ հրդեհ է բռնկվել պահեստներից մեկում։ Պոդգորենսկի շրջանում պայթյունավտանգ օբյեկտները սկսել են պայթել։ Նախնական տվյալներով՝ քաղաքացիներից ոչ ոք չի տուժել»,-գրել է նա Telegram-ալիքում։
Արտակարգ իրավիճակը վերացնելու համար տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները, զինվորականներն ու իշխանության ներկայացուցիչները։
Մարզպետը նաև հայտնել է, որ արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Վորոնեժի մարզի Պոդգորենսկի շրջանի սահմաններում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, պայթյունավտանգ օբյեկտները շարունակում են պայթել։
Բացի այդ, նա հայտարարել է, որ փակվել է ավտոմոբիլային ճանապարհի՝ բնակավայրով անցնող հատվածը, ընթանում է քաղաքացիների տարհանում ժամանակավոր տեղակայման կետեր: Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունների և գերատեսչությունների աշխատակիցները։
Պայթյուններից մեկի հետևանքով բռնկվել է բնակելի շենքի տնտեսական շինությունը։ Հրդեհն արդեն մարվել է։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: