Օրբանը ԵՄ մանդատ չի ստացել. Բորելը` Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին նրա մասնակցության մասին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. Արխիվային լուսանկար
ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ հուլիսի 5-6-ը Լեռնային Ղարաբաղում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հունգարիայի կառավարության ղեկավարի մասնակցության վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ից մանդատ չի ստացել Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում այն ներկայացնելու համար։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X սոցցանցում։
«Օրբանը ԵՄ-ից այն Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում ներկայացնելու մանդատ չի ստացել։ ԵՄ-ն մերժում է կիպրոսցի թուրքերի անջատողական կազմավորումն օրինականացնելու փորձերը և ճանաչում է միայն Կիպրոսի Հանրապետությունը»,-նշել է Բորելը։
Նա նաև հղում է արել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական հայտարարությանը, որում ասվում է, որ Օրբանը հուլիսի 5-6-ը Շուշիում կայացած ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցել է բացառապես Հունգարիայի և այդ կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում:
«Ներկայումս Հունգարիան ԵՄ անդամ պետություն է, որը նախագահում է խորհրդում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասված է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հունգարիան նաև որևէ մանդատ չի ստացել ԵՄ խորհրդից Թյուրքալեզու պետությունների կազմակերպության հետ հարաբերությունները զարգացնելու համար:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունն ընդգծել է, որ Եվրամիությունը մերժում է Թյուրքական պետությունների կազմակերպության կիպրոսցի թուրքերի անջատողական կազմավորումն օրինականացնելու փորձերը, միջազգայնորեն չճանաչված այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» որպես դիտորդ է Թյուրքական պետությունների կազմակերպության:
«Այս որոշումը, որն ընդունվել է նախքան կազմակերպության անդամների վավերացումը, ափսոսանք է առաջացնում և հակասում է այն փաստին, որ կազմակերպության մի քանի անդամներ վճռական աջակցություն են հայտնել տարածքային ամբողջականության սկզբունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը: ԵՄ-ն բազմիցս հասկացրել է, այդ թվում քաղաքական ամենաբարձր մակարդակով, որ կազմակերպությունը միայն Կիպրոսի Հանրապետությունն է ճանաչում որպես միջազգային իրավունքի սուբյեկտ` համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ հուլիսի 5-6-ը օկուպացված Շուշիում կայացել է թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները։ Հանդիպմանը հրավիրված էր այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի» ղեկավար Էրսին Թաթարը։ Թուրքիան գագաթաժողովին ներկայացնում էր փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։