Օրբանի այցը Շուշի խայտառակություն է Հունգարիայի համար. ԵԽ պատգամավոր

Նատալի Լուազոն Երևանում. Արխիվային լուսանկար
Նատալի Լուազոն այս այցն անվանել է նաև սկանդալ Եվրոպայի համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին Հյուսիսային Կիպրոսի ներկայացուցչի հետ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում խայտառակություն է Հունգարիայի համար։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն։
Նա այս այցն անվանել է նաև սկանդալ Եվրոպայի համար:
«Հունգարիայի վարչապետ Օրբանը, փաստորեն, կասկածի տա՞կ է դնում Կիպրոսի խնդիրը»,– գրել է նա։
Նշենք, որ հուլիսի 5-6-ը օկուպացված Շուշիում կայացել է թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Հունգարիայի ղեկավարները։ Հանդիպմանը հրավիրված էր այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի» ղեկավար Էրսին Թաթարը։ Թուրքիան գագաթաժողովին ներկայացնում էր փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։