Իրանական էսկադրային ականակրի վրա Բանդար Աբբաս նավահանգստում վթար է տեղի ունեցել

Իրանական էսկադրային ականակիր
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, սակայն կադրերում երևում է, որ ականակիրը շրջվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Վթար է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս նավահանգստում «Սահանդ» ֆրեգատում։ Հաղորդում է ISNA գործակալությունը:
Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում: Սոցցանցերում հայտնված կադրերում երևում է, որ ֆրեգատը շրջվել է, և դրա զգալի մասը հայտնվել է ջրի տակ։
Տուժածների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել, սակայն Mehr News պարբերականը գրում է, որ մի քանի մարդ տուժել է: ԶԼՄ-ների տվյալներով ՝ Mouj դասի ֆրեգատը գտնվել է ափին մոտ` վերանորոգման համալիրում։ Արտակարգ պատահարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը և ջրի լցվելը։
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Սահանդը» ամբողջությամբ նախագծվել և կառուցվել է իրանցի մասնագետների կողմից և Ռազմածովային նավատորմ է ընդունվել 2018–ին։
Նշենք նաև, որ սոցցանցերում ուշադրություն են դարձրել, որ նմանատիպ դեպք Բանդար Աբասում տեղի է ունեցել նաև 2021 թվականին։