ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում տեղական ժամանակով ժամը 17:00-ին մասնակցությունը կազմել է 59,71՝ գրեթե երկու անգամ ավելի, քան 2022 թվականի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին։
«Ժամը 17-ի դրությամբ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը 2022 թվականի խորհրդարանական ընտրություններին նույն ժամին կազմել է 38,11 տոկոս»,- ասվում է հաղորդագրությունում։
Ժամը 12:00-ի դրությամբ մասնակցությունը ռեկորդային է եղել՝ կազմելով 26,63%:
Առաջին փուլում աջակողմյան «Ազգային միասնություն» կուսակցությունը Հանրապետական կուսակցության իր դաշնակիցների հետ հավաքել է ձայների 33,15 տոկոսը, ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատը»՝ 27,99 տոկոսը, իսկ նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան երրորդ տեղում էր` հավաքելով 20.04% ձայն։