ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Ֆրանսիայում բացվել են Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար նախատեսված ընտրատեղամասերը:
Երկրի եվրոպական տարածքում քվեարկությունը կտևի 8:00-ից մինչև 18: 00-ն: Խոշոր քաղաքներում ընտրատեղամասերը գուցե բաց լինեն մինչև ժամը 20:00-ը` կախված է ընտրողների հոսքից:
Ֆրանսիացիները երկու փուլով ՝ հունիսի 30-ին և հուլիսի 7-ին, պետք է ընտրեն 577 պատգամավորի, որոնք իրենց շահերը կներկայացնեն երկրի խորհրդարանում:
Առաջին փուլում մասնակցությունը ռեկորդային է եղել՝ գերազանցելով 66 տոկոսը։ Աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը Հանրապետականների կուսակցության դաշնակիցների հետ միասին հավաքել է ձայների 33,15 տոկոսը, ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը ստացել է 27,99 տոկոսը, նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան երրորդն է` 20,04 տոկոսով:
Այս ընտրությունները կորոշեն, թե կդառնա արդյոք աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը խորհրդարանում առաջատար ուժ և արդյոք նրա առաջնորդ Ժորդան Բարդելլան կզբաղեցնի Ֆրանսիայի վարչապետի աթոռը:
Երկրի ՆԳՆ-ն հայտարարել է ընտրությունների արդյունքում անկարգությունների մեծ հավանականության մասին: Ավելի քան 30 հազար ուժայիններ աշխատում Ֆրանսիայում այսօր անվտանգության ապահովման համար, որոնցից 5 հազարը ՝ Փարիզում և արվարձաններում: