Թուրքիան կողմ է Ուկրաինայում կարգավորման համար խաղաղության հարթակի ստեղծմանը. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ թյուրքական պետությունները, լինելով այնպիսի երկրներ, որոնք անդրադարձել են այդ համակարտությանը, պետք է միասնական դիրքորոշում ունենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Անկարայում կարծում են, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության հարթակ ստեղծել, որտեղ մի շարք երկրներ ներգրավված կլինեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայում արդեն 3–րդ տարին շարունակվող հակամարտությունը պրոքսի պատերազմի բնույթ է ստացել։ Ներկայիս ռազմավարական պատկերը ցույց է տալիս երկու կողմի լայն սպառազինությունը, ավելի ագրեսիվ պահվածքը։ Թուրքիան հանդես է գալիս խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների լայն տարածման, երկրների և դիվանագիտության ներգրավման օգտին, ինչը կնպաստի խաղաղության հարթակի ստեղծմանը»,– ասել է Ֆիդանը` ելույթ ունենալով թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում, որն անցկացվել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում։
Նա ընդգծել է, որ թյուրքական պետությունները, լինելով այն պետությունները, որոնք անդրադարձել են այդ հակամարտությանը, պետք է հանդես գան միասնական դիրքորոշմամբ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել