Չինաստանի ու Բելառուսի զինվորականները համատեղ զորավարժության են մասնակցելու

Համատեղ զորավարժությունների շնորհիվ և՛ բելառուսները, և՛ չինացիները կկարողանան փորձի փոխանակում իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Բելառուս են ժամանել չինացի զինվորականներ, որոնք համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների եմ մասնակցելու։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժություններն անցնելու են հուլիսի 8-19-ն ընկած ժամանակահատվածում։
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը. ՀՀ ՊՆ
Բելառուսի պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ համատեղ զորավարժությունը թույլ կտա փորձի փոխանակում իրականացնել, չին–բելառուսական ստորաբաժանումները լավարկել, ինչպես նաև հիմք դնել երկու երկրի հարաբերությունների հետագա զարգացման համար զորքերի համատեղ պատրաստման ոլորտում հիմնաքար դնել։
Նշենք, որ Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովն էլ այսօր պաշտոնական այցով մեկնել է Չինաստան։ Օրակարգում է համատեղ խոշոր նախագծերի քննարկումը, այդ թվում` արդյունաբերական պարկի ստեղծումը և Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիայի զարգացումը։