Փեզեշքիանին ադրբեջանցի համարելը ճիշտ չէ․ նրա հայրը թյուրքախոս է, մայրը՝ քրդախոս․ Ժաննա Վարդանյան

Sputnik
Ինչ է սպասվում Իրանում Մասուդ Փեզեշքիանի նախագահ ընտրվելուց հետո։ Բարեփոխականների հաղթանակն Իրանում փարձագիտական շրջանակները քիչ հավական էին համարում, բայց պահպանողականներն այդպես էլ չկարողացան միավորվել ու պարտվեցին։
Կառավարման տեսանկյունից երկրում հետաքրքիր քաղաքական իրավիճակ է ստեղծվել․ նախագահը բարեփոխական է, բայց խորհրդարանը շարունակում է մնալ պահպանողական։ Եվ նախագահն այս դեպքում պետք է կարողանա գործակցության եզրեր գտնել՝ կառավարման ճգնաժամից խուսափելու համար։
Իրանագետ Ժաննա Վարդանյանը հիշեցնում է՝ նման իրավիճակ էր նաև նախագահ Ռուհանիի կառավարման վերջին տարիներին։