Եղիպատրուշի եկեղեցին Մայր Աթոռին է փոխանցվել առանց օրենքը խախտելու. Տեր Մուշե քահանա Վահանյան

Sputnik
Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Եղիպատրուշի 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու նվիրատվությունը Հայ Առաքելական Եկեղեցուն: Խոսքը 1208 թվականին Վաչե Վաչուտյան իշխանի և ճարտարապետ Մխիթար Օշականցու կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը 2019 թվականի ապրիլի 1-ին Ապարանի ղեկավարը ճանաչել է, որպես ինքնակամ կառույց և համայնքային սեփականություն։ Պետական գրանցում ստանալուց հետո այն հանձնվել է Հայ առաքելական եկեղեցուն:
Դատախազությունը պնդում է, որ եկեղեցին օտարման ոչ ենթակա կառույց էր և ընդգրկված էր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, հետևաբար պետք է վերադարձվի պետությանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Տեր Մուշե քահանա Վահանյանը հիշել է, թե ինչ վիճակում էր եկեղեցին մինչև Մայր Աթոռի հոգածությանն անցնելը։