Հայաստանում այսուհետ պետք է տարանջատվեն կաթնային յուղով և կաթնային յուղի փոխարինիչներով պատրաստված թթվասերները։ Այդ նպատակով կառավարությունն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում»։
Համաձայն առաջարկվող փոփոխությունների` եթե թթվասերը պատրաստված է կաթնային յուղով, ապա պետք է ունենա կանաչ գունանշում ու խանութում տեղադրվի կանաչ դարակաշարում, իսկ կաթնային յուղի փոխարինչիով պատրաստված թթվասերները կլինեն նարնջագույն գունանշումով ու կտեղադրվեն համապատասխան գույնի դարակաշարում։ Այս փոփոխությունները հանձնվել են օրենսդիրի դատին։
«Այդ նախաձեռնությունը սպասված էր, տեղին, բայց ոչ բավարար»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։