Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչներից 3–ը կպայքարեն բրոնզե մեդալի համար

Ըմբշամարտ
Մեդալի համար պայքարելու շանսեր ունի նաև Վլադիմիր Ղազարյանը, բայց պետք է հաղթի սփոփիչ գոտեմարտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից երեքը կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Եզրափակիչում հանդես կգան Հայկ Գասպարյանը (57 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Արսեն Իսրայելյանը (79 կգ):
Կիսաեզրափակիչում հայ երեք ըմբիշներն էլ զիջեցին ռուսաստանցի մրցակիցներին։
Անդրանիկ Ավետիսյանը պարտվեց Ադամ Արխիևին (0:11), Հայկ Գասպարյանը՝ Լև Պավլովին (1:4), իսկ Արսեն Իսրայելյանը՝ Սայիդ Սայդուլովին (2:5):
Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ունի նաև Վլադիմիր Ղազարյանը (70 կգ), սակայն նա դեռ պետք է սփոփիչ գոտեմարտ անցկացնի։
«Հայկական եզրափակիչ». Հայաստանի մարզիկները երկու մեդալ են նվաճել ըմբշամարտի ԵԱ-ում