Թուրքիայի իշխանությունները հայտնել են ԻՊ-ի հետ կապ ունեցող 45 կասկածյալի ձերբակալման մասին

Գործողություն է իրականացվել նաև Ստամբուլում, Անթալիայում և Անկարայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Թուրք ոստիկանները ձերբակալել են 45 մարդու, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այս մասին, հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկային, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«16 նահանգներում ԻՊ-ի դեմ գործողության արդյունքում ձերբակալվել է 45 կասկածյալ»,-գրել է նախարարը X սոցցանցում:
Գործողություն են իրականացրել նաև Ստամբուլում, Անթալիայում և Անկարայում։
Նա նշել է, որ խուզարկությունների շրջանակներում առգրավվել է զգալի քանակությամբ արտարժույթ և թվային նյութեր:
«Իսլամական պետությունը» ստանձնել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
Երլիկայան ավելի վաղ հայտնել էր ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում ավելի քան 3,5 հազար կասկածյալի ձերբակալության մասին: Նման գործողություններ Թուրքիայում իրականացվում են կանոնավոր կերպով։