Ի՞նչ հիվանդություններից պետք է զգուշանալ ամռանը։ Աշխատանքներ տարվո՞ւմ են տուբերկուլյոզի և բոտուլիզմի դեմ նոր պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ: Ինչպե՞ս են Հայաստանում իրականացվում օրգանների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի ներդրման աշխատանքները: Մագնիսական փոթորիկները ազդո՞ւմ են մարդու առողջության վրա:
Այս հարցերը կքննարկվեն հուլիսի 9–ին` ժամը 12.00–ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ Մոսկվա – Աստանա –Բիշքեկ – Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ընթացքում՝ ՌԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոյի մասնակցությամբ։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։