ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Հայաստանում կալանավորված 44-ամյա Էյմի Բետրոն, որ հետախուզվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից վարձու մարդասպան է։ Այս մասին գրում է BBC-ին։
Նշվում է, որ նա փնտրվում է 2019 թվականի սեպտեմբերին Բիրմինգհեմի Սաութ Յարդլի քաղաքում գործարարին գնդակահարելու փորձի համար։
Էյմի Բետրոն. Արխիվային լուսանկար
© Photo : Social media of Aimee Betro
Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ Պռոշյան գյուղում հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացին` սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։