Մեծ Բրիտանիայի նոր վարչապետն ԱԳՆ–ի և ՊՆ–ի ղեկավարներ է նշանակել

Կիր Սթարմեր
Հայտնի է նաև ՆԳՆ նոր ղեկավարի անունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Կիր Սթարմերը Դևիդ Լեմին ու Ջոն Հիլին արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ղեկավարներ է նշանակել։ Տեղեկությունը հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը։
«Թագավորը հաստատել է հետևյալ նշանակումները` խորհրդարանի հարգարժան անդամ Դևիդ Լամիին՝ որպես արտաքին գործերի նախարար, խորհրդարանի մեծարգո անդամ Ջոն Հիլին՝ որպես պաշտպանության նախարարի», - նշված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ ՆԳՆ ղեկավար է դարձել լեյբորիստ Իվետ Կուպերը:
Խորհրդարանական ընտրություններից հետո լեյբորիստների առաջնորդ Կիր Սթարմերը հուլիսի 4-ին թագավոր Չարլզ III–ի մոտ կայացած ընդունելությունից հետո պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը։ Թագավորը հանձնարարել էր նրան կառավարություն ձևավորել:
Բրիտանական խորհրդարանի ընտրությունները կայացել են հուլիսի 3-ին, հաղթել է Լեյբորիստական կուսակցությունը՝ ստանալով 412 պատգամավորական մանդատ և բացարձակ մեծամասնություն ապահովելով Համայնքների պալատում: