Բաթումիում անցկացվող «8th Batumi Municipality Cup» շախմատի մրցաշարին ՀՀ–ն 88 մասնակից ունի

Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հուլիսի 5-ից 13-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվում է «8th Batumi Municipality Cup» շախմատի միջազգային մրցաշարը, որին Հայաստանից ընդհանուր առմամբ մասնակցում են 88 շախմատիստներ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով:
«Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Մրցաշարին մասնակցում են նաև Վրաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռումինիայի, Էստոնիայի, Նորվեգիայի, Մոնղոլիայի, Թուրքմենստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներ։