Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հունիսի 24-ին հայտարարել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան։
Ըստ ադրբեջանական կողմի` 15 մեղադրյալների վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։
«Ադրբեջանում արդար դատավարության բացակայության, պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականության պայմաններում իրականցվող դատավարությունների ելքը նախապես կանխորոշված է, հատկապես, որ Ադրբեջանի օրենսդրությունը թույլ չի տալիս դրսից այլ փաստաբան ներգրավել»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում համոզմունք է հայտնել Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը
Նրա խոսքով` նախաքննությունն էլ որպես այդպիսին անցել է ոչ թափանցիկ։