Թրամփը կարծում է, որ իրեն հաջողվել է Բայդենին «դուրս շպրտել» ընտրապայքարից

Թրամփի և Բայդենի հեռուստաբանավեճը. Արխիվային լուսանկար
Թրամփը նաև նշել է, որ իր համար ավելի հեշտ կլինի մրցել Հարիսի հետ, որին նա «ողորմելի» է համարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու և երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ հունիսի 27-ին տեղի ունեցած անհաջող հեռուստաբանավեճից հետո գործող նախագահ Ջո Բայդենը կհանի իր թեկնածությունը:
Նրա կարծիքով ՝ դեմոկրատների թեկնածու կդառնա փոխնախագահ Քամալա Հարիսը։
«Նա (Բայդենը) ուղղակի դուրս եկավ մրցավազքից։ Ես նրան դուրս շպրտեցի, իսկ դա նշանակում է, որ այժմ հերթը Քամալայինն է», - Թրամփին մեջբերում է The Daily Beast պորտալը։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Թրամփն արդեն հավաքել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու համար։ Բայդենը, որն առաջադրվում է նախագահական երկրորդ ժամկետի համար, ստացել է Դեմոկրատական կուսակցության պատվիրակների բավարար քանակի աջակցությունը: Նրանց թեկնածությունները կհաստատվեն կուսակցական համագումարներում ամռանը։