Տավարածյանն ազատվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից

Գենադի Տավարածյան
Գենադի Տավարածյանը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Գենադի Տավարածյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ հրամանագիրը ստորագրվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը:
Հիշեցնենք, որ Գենադի Տավարածյանը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին: