ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ճան Մինի փոխարեն ՇՀԿ-ի նոր գլխավոր քարտուղար է նշանակվել նրա տեղակալը` Ղազախստանի պաշտպանության նախկին նախարար Նուրլան Երմեկբաևը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Կազինֆորմ» գործակալությանը:
Երմեկբաևը Ղազախստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2021 թվականներին, 2023 թվականի հունվարին նշանակվել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Ուզբեկստանը և Բելառուսը, որոնք կազմակերպության անդամ են դարձել հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում: