ՇՀԿ երկրները պետք է միասնաբար դիմակայեն արտաքին միջամտությանը. Սի Ծինփին

2024 թվականին ՇՀԿ-ում նախագահում է Ղազախստանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները պետք է միասնաբար դիմակայեն արտաքին միջամտությանը և ամուր աջակցեն միմյանց։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ելույթ ունենալով Աստանայում ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստում:

«Իրական մարտահրավերներին (ինչպիսիք են արտաքին միջամտությունն ու մասնատումը) դիմակայելիս պետք է միավորենք ուժերը՝ ցուցաբերելով համերաշխություն։ Մենք պետք է ձեռք-ձեռքի դիմագրավենք արտաքին միջամտությանը, ամուր աջակցություն ցուցաբերենք միմյանց», - ասել է նա։

Նա հավելել է, որ կազմակերպության անդամ երկրները պետք է լուծեն ներքին տարաձայնությունները՝ ելնելով նրանից, որ բարեկամությունն ու խաղաղությունն ամենակարևորն են:
Սի Ծինփինը հիշեցրել է, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումը գտնվում է կազմակերպության անդամ պետությունների ձեռքում:
ՇՀԿ երկրների անվտանգությունն առաջնահերթություն է կազմակերպության համար. Պուտին
2024 թվականին ՇՀԿ-ում նախագահում է Ղազախստանը։ Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Թուրքիայի և Կատարի պետությունների և կառավարությունների ղեկավարները: