Մխիթար Հայրապետյանը նոր տեղակալ ունի. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

Նիկոլ Փաշինյան
Գևորգ Մելիքսեթյանը մինչ այս նշանակումը նախարարի խորհրդականն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նոր տեղակալ ունի։ ՀՀ վարչապետը որոշել է այդ պաշտոնում նշանակել Գևորգ Մելիքսեթյանին։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Մելիքսեթյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,– ասված է որոշման տեքստում։
Նշենք, որ Մելիքսեթյանը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդականի պաշտոնը։
Հիշեցնենք` Փաշինյանը հուլիսի 1-ին պաշտոնից ազատել էր բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանին, որն այդ պաշտոնը ստանձնել էր 2022 թվականի հունիսին։ Մինչ այդ նա Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր։