Մավրիտանիայի ափերի մոտ նավ է շրջվել, մոտ 90 ներգաղթյալ է մահացել

Նավի ուղևորների մեծ մասը Սենեգալի և Գամբիայի քաղաքացիներ էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Ատլանտյան օվկիանոսում՝ Մավրիտանիայի ափերի մոտ, նավ է շրջվել, ինչի հետևանքով առնվազն 87 միգրանտ է զոհվել, տասնյակ մարդիկ անհետ կորել են: Այս մասին հայտնում է մավրիտանական Al Akhbar գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նավակում 184 մարդ է եղել։ Հաջողվել է փրկել 36 մարդու։
«Մավրիտանիայի իրավապահ մարմինները 87 անօրինական միգրանտների մարմիններ են հայտնաբերել Տրարզա մարզի Նդիյագո քաղաքի ափերից ոչ հեռու»,-ասվում է հաղորդագրության մեջ,-ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ նավի ուղևորների մեծ մասը Սենեգալի և Գամբիայի քաղաքացիներ են եղել։ Նավը գալիս էր Սենեգալ-Մավրիտանիա սահմանից։